UFC249 մրցաշարի պաշտոնական անոնսային հոլովակը Twitter-ում է (ՏԵՍՆՅՈւԹ)

Ամենադիտվածներ

UFC249 մրցաշարի պաշտոնական անոնսային հոլովակը արդեն Twitter-ում է:

Հայտնենք, որ UFC249 մրցաշարի միջոցառումը տեղի կունենա մայիսի 9-ին, Ֆլորիդայի Ջեքսոնվիլ քաղաքում:

Մենամարտում կհանդիպեն Թոնի Ֆերգյուսոնը և Ջասթին Գեթժին: Հայտնենք, որ կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով մարզական միջոցառումների դադարեցումից հետո, սա կլինի կազմակերպության առաջին միջոցառումը:

Հիշեցնենք նաև, որ մենամարտը պետք է կայանար Հաբիբ Նուրմագոմեդովի և Թոնի Ֆերգյուսոնիի միջև, սակայն այն կորոնավիրուսի պատճառով մի քանի անգամ հետաձգվեց, ապա Խաբիբը հրաժարվեց մասնակցել, քանի որ Մոսկվայում սահմանը փակ էր և նա չէր կարող գնալ ԱՄՆ:

Ավելի ուշ Խաբիբն ասել էր, որ ինքը չի կարող հեռանալ Ռուսաստանից ՝ սահմանների փակման պատճառով, և մայիսին չի կարող մասնակցել մենամարտին Ռամադանի պատճառով: Հետևաբար, UFC-ն ստիպված էր փնտրել փոխարինող, որը դարձավ Գեթժին։

 

Ամենաթարմ