Երևանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանության» ՀՈԱԿ-ի Facebook-ի էջում գրված է․
«Այն, ինչ տեսակավորում են քաղաքացիները, ուղարկվում է վերամշակման:
Ապակե շշերի գործարանում անպետք տարաներն ու շշերը երկրորդ կյանք են ստանում, բայց մինչ այդ դրանք երկար ճանապարհ են անցնում:
Գործարանում ապակին մանրացվում է և 1520 աստիճանի տակ հալեցվում: Շաղախվում է նոր հումքը և ուղարկվում արտադրության:
Երկրորդ կյանք ստացած նոր ու մաքուր շշերը շուտով նորից կհայտնվեն ձեր ձեռքում:
Դուք տեսակավորեցիք, մենք հասցրեցինք վերամշակման:
Միասին ստեղծենք ավելի մաքուր միջավայր:
Ապակու համար նախատեսված է մոխրագույն թափոնամանը»։
https://www.facebook.com/kanachyerevanam/posts/324712582412103
