Չինաստանի Հենան նահանգի գազի վերամշակման գործարանում պայթյուն է տեղի ունեցել, որի հետևանքով զոհվել է 10 մարդ: 19 մարդ տուժել է, ևս 5 անձ համարվում է անհետ կորած: Այս մասին հայտնում է korrespondent.net-ը:
Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել Իմա քաղաքում գտնվող գործարանում, որը պատկանում է Henan Coal Gas ընկերությանը: Այժմ փրկարարները փորձում են գտնել անհետ կորածներին:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը աշխատանքային խումբ է ուղարկել դեպքի վայր: Պայթյունի պատճառները պարզելու նպատակով հետաքննություն է իրականացվում: