fbpx
Հասարակություն

ԱԻՆ-ը հսկվող այրում է իրականացրել մոտ 6500 քմ տարածքում

Հուլիսի 19-ին Արտակարգ իրավիճակների նախարարությունը մայրաքաղաքում իրականացրել է չոր խոտածածկույթի հսկվող այրում: Կանխարգելիչ միջոցառման ժամանակ այրվել է մոտ 6500 քմ չոր խոտածածկույթ:

Ժամը 10:27-ից մինչև 14:24-ը թիվ 7 ՀՓՋ-ից մեկ մարտական հաշվարկ Երևան քաղաքի Մարգարյան փողոցում՝ «Արմենիա» ՀԲԿ-ի հարակից տարածքում, իրականացրել է հերթապահություն: Հսկողությամբ այրվել է մոտ 3000 քմ խոտածածկույթ:

Ժամը 15:40-ից մինչև 19:31-ը թիվ 11 ՀՓՋ-ից երկու և թիվ 8 ՀՓՋ-ից մեկ մարտական հաշվարկ Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայում՝ «Արքայաձոր» ռեստորանին հարակից տարածքում, իրականացրել է հերթապահություն: Հսկողությամբ այրվել է մոտ 3500 քմ խոտածածկույթ:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ