Ֆրանսիան շուտով Ուկրաինային հակաօդային պաշտպանության համակարգերի նոր խմբաքանակ կմատակարարի, հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարար Քեթրին Կոլոնան։
«ՀՕՊ համակարգերի մի մասն արդեն ուղարկվել է, ևս մեկ խմբաքանակ կմատակարարվի Ուկրաինա մոտ ապագայում»,- հայտարարել է դիվանագետը Կիև սպառազինությունների նոր մատակարարումների մասին։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիհալը Ֆրանսիային կոչ է արել երկրին տրամադրել Leclerc տանկերը։