fbpx
Աշխարհ

Ուկրաինա. Քաղաքացիների ավելի քան 20 տոկոսը պատրաստ Է պաշտպանել Տիմոշենկոյին

Ուկրաինայի նախկին վարչապետ, «Բատկիվշչինա» կուսակցության առաջնորդ Յուլյա Տիմոշենկոյին պատրաստ Է նախագահական ընտրություններում պաշտպանել ուկրաինացիների ավելի քան 20 տոկոսը, եթե դրանք տեղի ունենային նոյեմբերին, մինչդեռ գործող նախագահ Պյոտր Պորոշենկոյին ձայն կտար հարցման մասնակիցների 11,6 տոկոսը: Դա, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում են հարցախույզի արդյունքները, որը կատարել Է Կիեւի Սոցիոլոգիայի միջազգային ինստիտուտը:

«21,2 տոկոսը կքվեարկեր Յուլյա Տիմոշենկոյի, 14,6 տոկոսը (շոումեն) Վլադիմիր Զելենսկու, 11,6 տոկոսը՝ Պյոտր Պորոշենկոյի, 11 տոկոսը՝ («Ընդդիմադիր պլատֆորմ – հանուն կյանքի»-ի առաջնորդներից մեկի) Յուրի Բոյկոյի, 8,7 տոկոսն՝ («Արմատական կուսակցության» առաջնորդ) Օլեգ Լյաշկոյի օգտին»,- ասված Է Կիեւի Սոցիոլոգիայի միջազգային ինստիտուտի կայքում զետեղված հաղորդագրության մեջ: Հարցումը կատարվել Է 2018 թվականի նոյեմբերի 23-ից մինչեւ դեկտեմբերի 3-ը: Հարցմանը մասնակցել Է Ուկրաինայի բոլոր տարածաշրջանների 110 բնակավայրերում բնակվող 2 հազար մարդ, բացի Կիեւի վերահսկողությունից դուրս գտնվող Դոնբասի մասից:

Ընտրանքի վիճակագրական սխալանքը չի գերազանցում 3,3 տոկոսը: «Ռեյտինգ» սոցիոլոգական խմբի հարցախույզի՝ դեկտեմբերի 3-ին հրապարակված տվյալներով՝ նախագահական ընտրություններում Տիմոշենկոյին պատրաստ Է պաշտպանել քաղաքացիների 17 տոկոսը, Պորոշենկոյին՝ 10 տոկոսը: Ուկրաինայում նախագահական ընտրությունները տեղի կունենան 2019 թվականի մարտի 31-ին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ