fbpx
Իրավական

Ուկրաինայի պատգամավորի հետ կապված միջադեպը Ռուսաստանի հետ կապ չունի. Վանեցյան

Սուտ տեղեկություն է տարածվել, ինչի արդյունքում էլ ստացվել է, թե իբր Ուկրաինայի պատգամավորի մուտքը Հայաստան խոչընդոտվել է Ռուսաստանի պահանջով: Նման բան չկա: «Ազատություն» ռադիոկայանի հարցին ի պատասխան՝ ասել է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը:

«2015 թվականին Մուսթաֆա Նայեմը, օտարերկրացիների մասին օրենքի համաձայն, ընդգրկվել է Հայաստանում անցանկալի անձանց ցուցակում, և նրա մուտքի վրա արգելք է դրվել: Դա Ռուսաստանի հետ որևէ կապ չունի, դա եղել է 2015 թ. ՀՀ ԱԱԾ տնօրենի որոշմամբ, որը օրենքի շրջանակում է։»,-ասել է Վանեցյանը:

Վանեցյանը նաև նշել է, որ իր՝ ԱԱԾ տնօրենի պաշտոնում նշանակվելուց հետո ՀՀ-ի համար անցանկալի անձանց ցուցակից ավելի քան 30 հազար մարդ է հանվել։

«Տեխնիկական վրիպակ է եղել, և Մայեմը մնացել է այդ ցուցակում: Երբ ինձ զեկուցվել է, որ նման բան է եղել, անմիջապես խնդիրը հարթվել է, և Նայեմը մուտք է գործել ՀՀ: Նայեմը օդանավակայանում մնացել է մոտ 40 րոպե»- նշել է ԱԱԾ տնօրենը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ