Ուկրաինայի տարածքից 63 ռուս զինծառայող է վերադարձել: Այս մասին հայտնել են ՌԴ պաշտպանության նախարարությունից:
«Բարդ բանակցային գործընթացի արդյունքում Կիևի ռեժիմի կողմից վերահսկվող Ուկրաինայի տարածքից վերադարձվել է Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի 63 զինծառայող։ Ներկայում բոլոր զինվորականները գտնվում են Ռուսաստանի Դաշնության տարածքում»,- ասվում է գերատեսչությունում։
Նշվում է, որ զինվորականներին ցուցաբերվում է անհրաժեշտ բժշկական և հոգեբանական օգնություն։ Բացի այդ, նրանց հնարավորություն է տրվել կապ հաստատել իրենց ընտանիքների հետ։
Ավելի վաղ Ռուսաստանն ու Ուկրաինան փոխանակել էին ռազմագերիներին։ Բացի այդ, Կիևը Ռուսաստանին է հանձնել ուկրաինացի ընդդիմադիր Վիկտոր Մեդվեդչուկին։