Այսօր՝ մարտի 2-ին, նախատեսվում է ռուս-ուկրաինական պատվիրակությունների 2-րդ հանդիպումը, սակայն ուկրաինական պատվիրակությունը մինչ այժմ չի ժամանել բանակցությունների վայր։
Այս մասին գրում է Sputnik Belarus-ը։
Նշվում է, որ լեհ-բելառուսական սահմանին նախատեսված բանակցությունները կարող են այսօր տեղի չունենալ։ Բայց սա չի նշանակում, որ բանակցությունները չեղարկվում են, այլ նշանակում է, որ հետաձգվում են մեկ այլ օր։
Հիշեցնենք, որ կողմերի պատվիրակությունների առաջին հանդիպումը կայացել էր փետրվարի 28-ին։