Ուկրաինան Ռուսաստանին պաշտոնապես դատի է տվել Միավորված ազգերի կազմակերպության Արդարադատության միաջազգային դատարանում կամ, այլ կերպ ասած, Հաագայում։
Այս մասին Twitter-ի իր էջում գրել է Ուկրաինայի ղեկավար Վլադիմիր Զելենսկին։
Ուկրաինայի ղեկավարը նշել է, որ իրենք պահանջում են Ռուսաստանին պատասխատվության ենթարկել՝ ցեղասպանություն բառը խեղաթյուրելու համար։
Նրանք խնդրել են դատարանին կարգադրել ՌԴ-ից դադարեցնել ռազմական գործողություններն ու լսումներ նշանակել հաջորդ շաբաթ։