Աշխարհ

Ուկրաինան հատուկ ընթացակարգով դիմել է ԵՄ-ին՝ միությանն անդամակցելու համար

Ուկրաինան հատուկ ընթացակարգով դիմել է Եվրամիությանը՝ վերջինիս անդամակցության համար։

Այս մասին Telegram-ում գրել է Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիհալը։

Նա գրել է, որ Ուկրաինացի ժողովուրդը վաղուց ապացուցել է, որ եվրոպական հանրության անբաժանելի մասն է ու ժամանակն է դա ամրագրել փաստաթղթով։

Նրա խոսքով՝ հատուկ ընթացակարգով անդամակցության մասով առաջարկն արել է Սլովակիայի վարչապետ Էդուարդ Գեգերը։

Ավելի վաղ և Ուկրաինայից, և ԵՄ անդամ տարբեր պետություններից հնչում էին կոչ էր՝ կապված Միությանը Ուկրաինայի անդամակցության հետ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ