Ուկրաինան Գերագույն ռադա է ընտրում

Հրապարակող՝

Ուկրաինան Գերագույն ռադա է ընտրում

Այսօր վաղ առավոտից Ուկրաինայում մեկնարկել են Գերագույն ռադայի արտահերթ ընտրությունները։ Корреспондент-ի հաղորդմամբ՝ ընտրատեղամասերը 199 ընտրաշրջաններում բացվել են առավոտյան ժամը 8։00-ից և կփակվեն 20։00-ին։

Ընտրություններն անցկացվում են մեծամասնական-համամասնական սկզբունքով։ Միամանդատ շրջաններում քվեարկությանը մասնակցում է 3220 թեկնածու, որից 1404-ը ներկայացնում է 58 կուսակցություն և բլոկ, իսկ 1680-ն ինքնաառաջադրված թեկնածուներ են։ Բազմամանդատ-մեծամասնական համակարգով ընտրություններին մասնակցում է  2747 թեկնածու՝ 22 կուսակցությունից։

Ընտրելու իրավունք ունի Ուկրաինայի 34 մլն քաղաքացի։ Ֆավորիտ է համարվում նախագահ Վլադիմիր Զելենսկու «Ժողովրդի ծառա» կուսակցությունը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Զելենսկին հայտարարել էր Ռադայի արձակման և արտահերթ ընտրությունների նշանակման մասին։

Ամենաթարմ