Անոմալ շոգը ԱՄՆ-ում առնվազն 6 մարդու մահվան պատճառ է դարձել։ Այս մասին տեղեկացնում է CBS հեռուստաալիքը։
Աղբյուրի հաղորդմամբ՝ 4 հոգի մահացել է Մերիլենդ նահանգում, 1 հոգի՝ Արիզոնայում, 1 հոգի էլ՝ Արկանզասում։
Բացի դրանից՝ ԱՄՆ-ի արևելյան ափին և Միջին Արևմուտքում շոգը կարող է ազդել մինչև 200 մլն մարդու վրա։ Հանգստյան օրերին այդ տարածաշրջաններում ջերմաստիճանը կբարձրանա։
Ավելի վաղ Արտակարգ իրավիճակների FEMA դաշնային գործակալությունը նախազգուշացրել էր, որ ԱՄՆ-ի բնակչության գրեթե կեսը անոմալ շոգի գոտում է հայտնվել։ Գործակալությունն ընդգծել էր, որ շոգի և խոնավության համադրությունը հնարավոր է վտանգավոր իրավիճակ ստեղծի։

