Ուկրաինան դեռ կարող է հաղթել, բայց միայն ՆԱՏՕ-ի իր դաշնակիցների շարունակական և հուսալի աջակցությամբ:
Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Պրահայում դաշինքի արտգործնախարարների հետ հանդիպման ժամանակ։
«Ուկրաինան շարունակում է խիզախորեն պայքարել, սակայն նրա առջև ծառացած մարտահրավերներն ավելի մեծ են ու աճող:
Ուկրաինան դեռ կարող է հաղթել, բայց միայն ՆԱՏՕ-ի իր դաշնակիցների շարունակական և հուսալի աջակցությամբ:
Այդ պատճառով հուլիսին ՆԱՏՕ–ի գագաթնաժողովում պլանավորում ենք ամրապնդել մեր աջակցությունը, այդ թվում ՝ անվտանգության ոլորտում օգնության համակարգման և կադրերի պատրաստման գործում ֆինանսական աջակցության միջոցով»,-ասել է նա։