fbpx
Քաղաքականություն

Ուկրաինան մերժեց ԵԽԽՎ դիտորդներին

ՀՀ ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որտեղ տեղեկացրել է.

«Ուկրաինան մերժեց ԵԽԽՎ դիտորդներին

Հուլիսի 21-ին Ուկրաինայում տեղի են ունենալու խորհրդարանի՝ Ռադայի արտահերթ ընտրություններ եւ երեկ Ռադան պաշտոնապես դիմել է ԵԽԽՎ նախագահ Լիլիան Մորի Պասկեին ու չեղարկել դիտորդական առաքելություն իրականացնելու ԵԽԽՎ-ին ուղարկված Ուկրաինայի հրավերը։
1994 թվականից ԵԽԽՎ-ն բոլոր ընտրություններում դիտորդական առաքելություն է իրականացրել Ուկրաինայում եւ ԵԽԽՎ-ի հանդեպ ուկրաինական դեմարշը քայլ է, որը, բնականաբար, պայմանավորված էր ռուսական պատվիրակության մանդատների վերականգնմամբ։
Դժվար է կանխատեսել ԵԽԽՎ-ում հետագա զարգացումները, սակայն, իմ վստահ համոզմամբ, կամուրջներ այրելը հարցի լավագույն լուծումը չի, հատկապես, որ դեռ չգիտես՝ արդյո՞ք ճիշտ ափին ես»:

https://www.facebook.com/photo.php?fbid=477488323071564&set=a.101936020626798&type=3&theater

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ