Քաղաքականություն

«Մենք հրաժեշտ տվեցինք նախկին գազելների էպոպեային»,- Նաիրա Զոհրաբյան

«Համակարգված, հրահանգավորված վարչական ռեսուրս չի եղել, ինչի մասին արդեն նշել եմ,  ընտրակաշառք չի եղել, մենք հրաժեշտ տվեցինք նախկին գազելների էպոպեային, և ես հույս ունեմ, որ այլևս՝ անվերադարձ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ պատգամավորի թեկնածու Նաիրա Զոհրաբյանը։

Ըստ նրա՝ դեկտեմբերի 9-ին ավարտվեց հեղափոխության փուլը, և արդեն իսկ ժամանակն է, որ անցնեն հեղափոխության արժեքների և բարեփոխումների կապիտալիզացիայի փուլին։

«Այսինքն՝ սկսվելու է աշխատանքի փուլը։ Այս խորհրդարանի առջև բավականին լուրջ խնդիրներ են դրված լինելու, և ես ցանկանում եմ, որ հիմա մենք բոլոր քաղաքական ուժերով՝ և՛ նրանք, ովքեր անցել են խորհրդարան, և՛ նրանք, ովքեր չեն շահել վստահություն՝ խորհրդարան անցնելու համար, բոլորը հասկանան մեկ բան՝  բացառիկ հնարավորություն է ստեղծված մեր երկրում իսկապես սկսելու խորքային, արմատական բարեփոխումներ, հատկապես՝ տնտեսական բարեփոխումներ, տնտեսական հեղափոխություն, ինչի մասին բազմիցս խոսել է Գագիկ Ծառուկյանը, և ինչը ԲՀԿ-ի նախընտրական ծրագրի առանցքն էր»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ