Ուկրաինան մտադիր է Թուրքիայից նոր անօդաչու թռչող սարքեր գնել։ Այս մասին Bloomberg-ին տված հարցազրույցում ասել է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի գրասենյակի ղեկավար Ֆահրեթթին Ալթունը։
Նրա խոսքով՝ Ուկրաինայի և Թուրքիայի միջև ապրանքաշրջանառության ծավալն անցյալ տարի աճել է 59 տոկոսով՝ հասնելով 7,1 միլիարդ դոլարի։
«Պաշտպանական արդյունաբերությունն այն ոլորտներից է, որտեղ առաջընթաց է գրանցվել հարաբերություններում: Մինչ օրս Ուկրաինան գնել է 12 թուրքական անօդաչու թռչող սարք»,- ասել է պաշտոնյան։