fbpx
Աշխարհ

Ուկրաինան պայմանագիր է կնքել Սլովակիայի հետ

Սլովակիան Ուկրաինայի համար Zuzana 2 ինքնագնաց հրետանային կայանքներ կարտադրի։ Երկրների միջև պայմանագիրն արդեն հաստատված է, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ Սլովակիայի նախագահ Զուզանա Չապուտովայի հետ մամուլի ասուլիսում։

Պետության ղեկավարը հայտնել է, որ Սլովակիա կատարած այցի ընթացքում արդեն հասցրել է անձնական հանդիպում անցկացնել սլովակ գործընկերոջ հետ և հանդիպում ունենալ պատվիրակությունների մակարդակով։

«Ես երախտապարտ եմ պաշտպանական աջակցության համար, այս բոլոր ամիսների համար, այդ թվում՝ հիմա։ Նախօրեին պայմանագիր է կնքվել 16 հատ Zuzana 2 ինքնագնաց հաուբիցների արտադրության համար»,- ասել է Զելենսկին։

Հարկ է նշել, որ Zuzana 2 ինքնագնացները հագեցած են 155 մմ թնդանոթով և ունակ են կրակել մինչև 41 կիլոմետր հեռավորության վրա։ Այն կարող է րոպեում արձակել մինչև վեց կրակոց կամ 3 րոպեում 16 կրակոց:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ