fbpx
Աշխարհ

Սպիտակ տունը բարձր է գնահատել Ուկրաինային Abrams տանկեր մատակարարելու հնարավորությունը

The-White-House-expressed-condolences-in-connection-with-the-tragedy-in-Kemerovo

Գնահատելով Ուկրաինային Աբրամս տանկեր մատակարարելու հնարավորությունը՝ ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցության համակարգող Ջոն Քիրբին նշել է, որ Վաշինգտոնը պատրաստվում է լավագույնս բավարարել Կիևի կարիքները ռազմական օգնության տրամադրման հարցում, գրում է ՌԻԱ Նովոստին։

«Միացյալ Նահանգները կշարունակի անվտանգության աջակցություն ցուցաբերել՝ լավագույնս ծառայելու ուկրաինացիների կարիքներին», – ասել է Սպիտակ տան խոսնակը՝ հավելելով, որ ինքը չի հայտարարի այդ հարցի վերաբերյալ որևէ որոշում ամերիկյան նախագահից առաջ։

Քիրբին ընդգծել է, որ դաշնակիցների և գործընկերների հետ աշխատանքը թույլ է տալիս ԱՄՆ-ին չանհանգստանալ, որ Ուկրաինան բավարար աջակցություն չի ստանում Վաշինգտոնից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ