fbpx
Խորհրդարան

ՔՊ – ն չընդունեց Լաչինի միջանցքի վերաբերյալ ընդդիմության նախագիծը

ՔՊ – ն չընդունեց Լաչինի միջանցքի վերաբերյալ ընդդիմության նախագիծը:

Այն ներկայացրել է «Հայաստան» դաշինքի պատգամավոր Անդրանիկ Թևանյանը։ Վերջինս քննարկումների արդյունքում հայտարարեց, որ հետ է կանչում նախագիծը լրամշակման նպատակով՝ իշխանության խմբակցությանը մեղադրելով «հակաղարաբաղյան կուրսի» պահպանման մեջ։

Համազեկուցողի դերում հանդես եկող «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր Մարիա Կարապետյանը պարզաբանեց, որ խորհրդարանը դեկտեմբերի 14-ին, այսինքն ՝ միջանցքի փակումից երկու օր անց, արդեն հանդես է եկել հայտարարությամբ։

Հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանն իր հերթին միամիտ համարեց ընդդիմախոսների դիրքորոշումը, ովքեր կարծում են, որ իրենց հայտարարության ընդունումը որոշիչ դեր կունենա միջանցքի բացման գործում: Ավելին, խորհրդարանի դեկտեմբերի 14-ի հայտարարությունը նույնպես չկարողացավ լուծել այդ խնդիրը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ