Ուկրաինայի գլխավոր դատախազ Յուրի Լուցենկոն հորդորել է պատժամիջոցներ սահմանել Ուկրաինայում ռուսական ակտիվների նկատմամբ՝ երկրում սահմանված ռազմական դրության ընթացքում, հայտնում է УНН-ն:
«Ռազմական դրության ընթացքում անհրաժեշտ է Ազգային անվտանգության ու պաշտպանության խորհուրդի որոշում ընդունել՝ երկրի տարածքում եղած Ռուսաստանի ակտիվների նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու վերաբերյալ», – հայտարարել է գլխավոր դատախազը:
Նրա խոսքով՝ «ոչ մեկ որևէ բիզնես չի խլի», իսկ պատժամիջոցների մասին օրենքը ենթադրում է «մարդուն պատկանող սեփականության տնօրինման ու օգտագործման իրավունքի ժամանակավոր սահմանափակում»: