Ուկրաինայի հարցով բանակցություններ սկսելու ժամանակն եկել է. Սթիվեն Մնուչին

Ուկրաինայի հարցով բանակցությունների ժամանակն արդեն եկել է։ Այս մասին CNBS-ին ասել է նախկին նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմում ԱՄՆ ֆինանսների նախարարության նախկին ղեկավար Սթիվեն Մնուչինը։

«Ես միանգամայն վստահ եմ, որ եկել է բանակցությունների ժամանակը։ Լավագույն դեպքում մենք կարող ենք դադարեցնել մարտերը, նույնիսկ եթե մշտական ​​զինադադար չլինի»,- ասել է Մնուչինը։

Նա նաև ասել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի և Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հանդիպմանը կետերից մեկն այն էր, որ երկու առաջնորդները կարող են հարցը լուծել բանակցությունների միջոցով։ Բացի այդ, նրա կարծիքով, հակամարտության ձգձգման արդյունքում Եվրոպան կարող է բախվել անուղղելի հետևանքների։

Ամենաթարմ