fbpx
Աշխարհ

Ուկրաինայի նախագահը հայտնել է ռուսական Սու-25 գրոհային ինքնաթիռ խոցելու մասին

110-րդ առանձին մեքենայացված բրիգադի ուկրաինացի զինծառայողները Դոնեցկի մարզում խոցել են ռուսական Սու-25 գրոհային ինքնաթիռ։

Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ քաղաքացիներին ուղղված երեկոյան ուղերձում։

Ուկրաինայի զինված ուժերի տվյալներով՝ սա 349-րդ ռուսական ինքնաթիռն է, որը խոցվել է ռուս-ուկրաինական պատերազմի ակտիվ փուլի սկզբից ի վեր, որը սկսվել է 2022 թվականի փետրվարին։

Վերջին անգամ Կիևը հայտնել էր ռուսական ռազմական ինքնաթիռի կործանման մասին անցյալ ամսվա կեսերին, այն ժամանակ խոսքը Տու-22Մ3 ռմբակոծիչի մասին էր:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ