Ուկրաինայի նախագահի թեկնածու, շոումեն և հումորիստ Վլադիմիր Զելենսկին կոչ է արել Ուկրաինայի գործող նախագահ Պյոտր Պորոշենկոյին հեռուստաալիքներով վազելու փոխարեն զբաղվել իր պարտականություններով:
Իր վիդեոուղերձում Զելենսկին Պորոշենկոյին կոչ է արել «ձերբակալել մարդասպան Եկատերինա Գանձյուկին, ձերբակալել Սվինարչուկին», ինչպես նաև հիշատակել է Կերչի նեղուցում ռուսական կողմի կողմից ձերբակալված ուկրաինացի նավաստիների մասին:
«Հիշե´ք այն մասին, որ դուք մոռացել եք մեր գերեվարված նավաստիների մասին, որոնք հիմա ճաղերի հետևում նստած են և սպասում են, մինչ դուք վազվզում եք հեռուստաալիքներով, Զելենսկուն եք որոնում, անալիզներ եք հանձնում ու մարզադաշտով մեկ գոռում եք»,- ասել է Զելենսկին:
«Շոումենը կարող է դառնալ նախագահ, իսկ նախագահի շոումեն դառնալն արդեն վիրավորական է», – եզրափակել է իր խոսքը Զելենսկին:
https://www.facebook.com/zelenskiy95/videos/2227649924152038/