Գերմանիայի արտգործնախարար Աննալենա Բուրբոքը հայտարարել է, որ նախատեսվում է Եվրամիության ԱԳ նախարարների հետ հանդիպում, որի ժամանակ որոշում կկայացվի Ուկրաինային զենք գնելու համար լրացուցիչ 1 միլիարդ եվրո հատկացնելու մասին։
Նա նաև նշել է, որ Գերմանիան կաշխատի ապահովել, որ եթե Ուկրաինան զենք գնի գերմանական արտադրողներից, «դա կարող է տեղի ունենալ հնարավորինս արագ»: