Ուկրաինայի Պոլտավայի մարզում իրավապահ մարմինները ձերբակալել են հանցավոր էթնիկ խմբավորման անդամների և նրանց ղեկավարին՝ ծնունդով Վրաստանից Սամվել Մարտիրոսյանին, որն առավել հայտնի է Սամվել Դոնեցկիյ անունով: Այս մասին գրում է tsn.ua-ն:
Հայաստանում կատարած սպանության համար խմբավորման ղեկավարին փնտրում էր Ինտերպոլը: 1990-ական թվականներին Մարտիրոսյանը գլխավորել է Դոնեցկի մարզի հանցավոր խմբավորումներից մեկը, այնուհետև նրա ազդեցությունը տարածվել է նաև Զապորոժիեի և Պոլտավայի մարզերում։ Այս մասին հաղորդել է Ուկրաինայի Ազգային ոստիկանության մամուլի ծառայությունը:
Հանցավոր խմբավորման անդամները` 60-ամյա Սամվել Մարտիրոսյանը, նրա 58-ամյա կողակիցը և երկու «հանցակից-գործընկերները» մեղադրվում են շորթումների, մարդկանց առևանգման, զենքի վաճառքի և այլ ծանր հանցագործությունների համար:
Նշվում է, որ ՀՀ իրավապահ մարմինները տեղեկացված են ձերբակալման մասին․ հետաքննությունն իրականացվելու է Ուկրաինայի տարածքում։

