Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպում է ունեցել ուկրաինացի պաշտոնակից Վոլոդիմիր Զելենսկու հետ, որի ժամանակ նշել է, որ Թուրքիան պատրաստ է իրենից կախված ամեն ինչ անել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև առկա ճգնաժամի հանգուցալուծման համար։ Այս մասին հայտնել է Ermenihaber։
«Մենք՝ որպես Թուրքիա, ոչ թե «յուղ ենք լցնում կրակի վրա», այլ լարվածությունը թուլացնելու տրամաբանությամբ ենք շարժվում»,- ասել է նա։
Զելենսկին շնորհակալություն է հայտնել Էրդողանին ճգնաժամային իրավիճակում Թուրքիայի ցուցաբերած միջնորդական պատրաստակամության համար։
«Մենք քննարկել ենք պաշտպանական և ավիացիոն արդյունաբերության ոլորտի զարգացումները։ Այսօրվա մեր ստորագրած համաձայնագրի շնորհիվ Ուկրաինայում կզարգանա «Baykar»-ի արտադրությունը»։