fbpx
Աշխարհ

Ուկրաինայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը

Ուկրաինայում այսօր մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը։ Նախագահի պաշտոնի համար պայքարում են գործող նախագահ Պյոտր Պորոշենկոն և շոումեն, հումորիստ Վլադիմիր Զելենսկին։

Ընտրությունների ընթացքին հետևում են 2700 դիտորդներ 20 միջազգային կազմակերպություններից և 21 պետություններից, այդ թվում նաև Հայաստանից:

Երկրով մեկ բացվել են մոտ 30 հազար ընտրատեղամասեր, որոնք կփակվեն 20․00-ին։ Իրենց վերջնական ընտրությունը կատարել կարող է Ուկրաինայի ավելի քան 26 մլն քաղաքացի։

Հիշեցնենք, որ մարտի 31-ին կայացած ընտրական առաջին փուլում Զելենսկին ստացել էր ձայների 30․24 տոկոսը, Պորոշենկոն՝ 15․95 տոկոսը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ