Աշխարհ

Ուկրաինայում ստեղծվել է Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված առցանց ցուցահանդես

Ուկրաինայի հայերի միության հատուկ պորտալում գործարկվել է Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցին նվիրված առցանց ցուցահանդես։ Ցուցահանդեսում ներկայացվում են արխիվային լուսանկարներ, փաստաթղթեր և պատմական վերլուծություններ։

«Ցացահանդեսի հիմնական նպատակը փաստերը ներկայացնելն է։ Վիրուալ ցուցադրությունը պատկերում է ցեղասպանության սարսափները և դրա հետևանքները»,- ասել է պատմաբան Վահե Պետրոսյանը։

Պատմաբան խոսքով՝ պորտալը ցայտուն և հասանելի կերպով ներկայացնում է Օսմանյան կայսրության գործած Հայոց ցեղասպանության ամբողջական պատկերը։

Մինչ այս հայտարարվել էր, որ Ուկրաինայով մեկ անցկացվել են Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ, տեղադրված են տեղեկատվական պաստառներ։

Աղբյուրը՝  AnalitikaUA.net․

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ