Սերենա Ուիլյամսը դուրս եկավ քառորդ եզրափակիչ․ US Open

Ամենադիտվածներ

Այս օրերին Նյու Յորքում շարունակվում է թենիսի Միացյալ Նահանգների բաց առաջնությունը։

1/8-րդ եզրափակչի արդյունքում Ուիլյամսի մրցակիցը հույն Մարիա Սակարին էր։ Ամերիկուհին 3 սեթում 6-3, 6-7(6), 6-3 հաշվով առավելության հասավ մրցակցի նկատմամբ ու դուրս եկավ քառորդ եզրափակիչ։

2 ժամ 29 րոպե տևած պայքարում Ուիլյամսը 12 էյս գրանցեց ու կատարեց 2 կրկնակի սխալ։ 8 բրեյք-փոյնթերից նա իրագործեց 3-ը։

Սերենա Ուիլյամսի համար սա 53-րդ քառորդ եզրափակիչն է Մեծ սաղավարտի մրցաշարերում կանանց մենախաղում։

Կիսաեզրափակչում Ուիլյամսը ուժերը չափելու է Ալիզե Կորնե-Ցվետանա Պիրոնկովա զույգի հաղթողի հետ։

Ամենաթարմ