Պարոն Բագրատյան, ո՞ւմ գրպանից եք վճարվում, որ նման կեղծիքը ներկայացնում եք որպես իրականություն․ Բաղդասարյան

Ամենադիտվածներ

ԱԺ պատգամավոր Նազելի Բաղդասարյանը կարծիք է հայտնել, որ քաղաքական որոշ շրջանակների սպասարկուներ պարբերաբար տարատեսակ սուտ ու հորինվածք են մատուցում հանրությունը՝ ստորադասելով ազգային անվտանգության հարցերը։

Նա այդ մասին գրել է Facebook-ի իր էջում։

«Ժամանակին ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձն այս էլ որերորդ անգամ իր անպատասխանատու հայտարարություններով ուղղակիորեն վնաս է հասցնում մեր երկրին։ Բազմիցս Սյունիքի հարցը շահարկելուց հետո, այսօր էլ աշխարհագրական սահմանները ընդլայնելով՝ հասել է Տավուշ, և մտքի «ազատ» թռիչքով Ազատամուտի ճակատագիրն է վիճարկում», – նշել է Բաղդասարյանը՝ նկատի ունենալով Հրանտ Բագրատյանին։

Պատգամավորը գրառումն ավարտել է հարցով․ «Ի դեպ, պրն. Բագրատյան, ինձ և շատերի մոտ հարց է առաջանում, թե ո՞ւմ գրպանից եք դուք վճարվում, որ նմանօրինակ կեղծիքը փաթեթավորում և որպես իրականություն ներկայացնում եք մեր ժողովրդին»։

Ամենաթարմ