fbpx
Քաղաքականություն

Կարո՞ղ է Հրանտ Բագրատյանն ինքաառաջադրվել է որպես Ալիևի խորհրդական․ Կոնջորյան

«Իսկ կարո՞ղ է պատահել, որ Հրանտ Բագրատյանը ինքնաառաջադրվել է որպես Իլհամ Ալիևի հասարակական հիմունքներով խորհրդական», – Facebook-ի իր էջում արված գրառումը նման հարցով է սկսել ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը։

«Բոլորովին վերջերս, Հայաստանի նախկին վարչապետը Ալիևին նշմար էր տալիս հարձակվել Հայաստանի վրա։ Այսօր էլ նա ստեր է տարածում, թե ադրբեջանցիները չափագրումներ են անում Տավուշի գյուղերում։ Իհարկե, ՊՆ֊ն արդեն հերքել է այս սուտը», – գրում է Կոնջորյանը։

Պատգամավորը կարծիք է հայտնել, որ Բագրատյանին հաջողվեց տարածել ստի և խուճապի հերթական ալիքը՝ առանց այն էլ հուզական ծանր վիճակում գտնվող մեր հանրության շրջանում։

«Տեսնես սա կգոհացնի՞ Ալիևին. իհարկե այո։ Չէ՞ որ մեր հակառակորդները նույնչափ շահագրգիռ են պահպանելու Հայաստանում ներքաղաքական անկայունությունն ու ցնցումները, որքան Բագրատյան & Co.-ն», – նշել է Կոնջորյանը։

Իսկ վերջում պատգամավորը մեջբերել է Ստանիսլավ Եժի Լեցին․ «Երբ մտածեցի, որ արդեն հատակում եմ, ներքևից թակեցին», – գրել է Կոնջորյանը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ