Goal-ի հաղորդմամբ՝ «Բարսելոնայի» պաշտպան Սամուել Ումտիտին հրաժարվել է «Լիվերպուլ» տեղափոխվել հունվարին։
«Լիվերպուլը» ցանկանում էր պայմանագիր կնքել պաշտպանի հետ, սակայն Սամուելը նախընտրել է մնալ «Բարսելոնայում»։
Ընթացիկ մրցաշրջանի ընթացքում Ումտիտին «Բարսելոնայի» կազմում ընդամենը Լա Լիգայի 5 խաղի է մասնակցել։