Սպորտ

Ումտիտին վերսկսել է մարզումները վնասվածքից հետո

«Բարսելոնայի» ֆրանսիացի պաշտպան Սամուել Ումտտին վերականգնվել է վնասվածքից հետո և վերսկսել է մարզումները կատալոնական ակումբում:

Հիշեցնենք` Ումտիտին ծնկի հետ կապված խնդիրների պատճառով ավելի քան 2 ամիս խաղադաշտ դուրս չի եկել:

Նոյեմբերի 24-ին նա մասնակցել է Իսպանիայի առաջնության հերթական տուրի` «Աթլետիկոյի» հետ ամբողջ խաղին (1:1), սակայն մի քանի օր անց նորից անհարմարություն է զգացել ծնկի շրջանում:

Կատալոնական ակումբի բժշկական շտաբը պնդել է վիրահատական միջամտության, բայց ֆուտբոլիստը նախընտրել է դեղորայքային բուժումը:

25-ամյա Ումտիտին 2016 թվականի ամռանն է «Լիոնից» տեղափոխվել «Բարսելոնա»: Տրանսֆերի արժեքը 25 մլն եվրո է կազմել:

Ընթացիկ մրցաշրջանում նա Իսպանիայի առաջնության 7 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 1 գոլային փոխանցման հեղինակ:

Հաղորդում է armsport.am-ը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ