Դանդաղ գործողություններով անհնար է արդյունքի հասնել: Այս մասին ասել է Թուրինի «Յուվենտուս»-ի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Սարին՝ մեկնաբանելով Ա Սերիայի 21-րդ տուրի «Նապոլիի» դեմ արտագնա հանդիպման արդյունքը (1:2):
«Առաջին խաղակեսում մենք բավական պասիվ հանդիպում անցկացրինք: Դա ինձ շատ է մտահոգում:
Մենք հնարավորություն տվեցինք «Նապոլիին» մեկ-երկու դրվագներում վճռել խաղի ելքը:
Նրանք արժանի հաղթանակ տարան. ուրախ եմ տղաների համար: Նեապոլը միշտ կմնա իմ տունը»,-նշել է Սարին: Այս մասին հաղորդում է Sky Italia-ն:
Հիշեցնենք, որ Սարին «Նապոլին» գլխավորել է 2015-2016 թվականներին:
