Ուրֆայի Հալիլիյե գավառի Գերմուշ գյուղում գտնվող Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին ժամանակի ընթացքում քայքայվում է: Այս մասին տեղեկացնում է «Ուրֆա նյուզը»:
Եկեղեցին կառուցվել է 19-րդ դարում: Վերջին անգամ վերականգնողական աշխատանքներ կատարվել են 1881 թվականին, Հակոբ Արդվիսյանի կողմից:
Ըստ պատմական տեղեկությունների՝ 1895թ-ին Սբ. Աստվածածին Մայր տաճարում ապաստանել էր շուրջ 3000 հայ, հիմնականում կանայք և երեխաներ:
