Խորհրդարանի ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն առաջարկում է վճարովի հիմունքներով սովորող ուսանողներին բուհի վարձավճարներն ամիս-ամիս վճարելու հնարավորություն տալ ու դա ամրագրել օրենքով։ Այս մասին առաջարկն այսօր ԱԺ-ում ներկայացնելիս նա ասաց, որ ԱԺ երկու նստաշրջանների միջև ընկած հատվածում ինքն այս հարցով 400 դիմում է ստացել քաղաքացիներից։
Ուրիխանյանի խոսքով՝ ըստ էության, բոլոր կողմերն էլ համաձայն են այս կարգավորմանը։ Նա վստահություն հայտնեց, որ բոլորն էլ կողմ կքվեարկեն այս նախագծին։