ԱՄՆ-ը զինել է Ալ-Քաիդային և ԻՊ-ին Իսրայելի շահերի համար. նախկին հակաահաբեկչական պաշտոնյա

Հրապարակող՝

Joe Kent former NCTC director

Ամենադիտվածներ

ՎԱՇԻՆԳՏՈՆ (Ազատ TV) – Միացյալ Նահանգները Սիրիայում զինել է ահաբեկչական խմբավորումներ, այդ թվում՝ «Ալ-Քաիդան» և «Իսլամական պետությունը» (ԻՊ), Իրանի աճող ազդեցությունը զսպելու և Իսրայելի աշխարհաքաղաքական շահերը պաշտպանելու ռազմավարության շրջանակներում։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ ահաբեկչության դեմ պայքարի կենտրոնի նախկին տնօրեն Ջո Քենթը, ով վերջերս հրաժարական է տվել։ Քենթը պնդում է, որ ԱՄՆ-ը նպաստել է այն խմբերի ձևավորմանը, որոնց դեմ հրապարակայնորեն պայքարում է։

Ըստ Քենթի, 2011 թվականին ԱՄՆ-ի կողմից Իրաքից դուրսբերումը հանգեցրել է Բաղդադի՝ Իրանի ազդեցության տակ ընկնելուն։ Իսրայելը դա ընկալել է որպես սպառնացող «շիական հողային կամուրջ»։ Ի պատասխան՝ ԱՄՆ-ը, ըստ նրա, «կեղտոտ պատերազմ» է սկսել Սիրիայում՝ օգտագործելով սուննի խմբավորումներ, որոնք հետագայում ներառել են «Ալ-Քաիդային», իսկ ավելի ուշ՝ ԻՊ-ին։ ԻՊ-ի հետ իրավիճակն այնքան դուրս է եկել վերահսկողությունից, որ ԱՄՆ-ն ստիպված է եղել վերազինել այն նույն շիական խմբավորումներին, որոնց զսպելու համար տարիներ էր ծախսել։ Քենթը պնդում է, որ «ահաբեկչության դեմ պատերազմը» եղել է պրոքսի պատերազմ՝ ծառայելով որոշակի աշխարհաքաղաքական նպատակների։

Ամենաթարմ