fbpx
Կրթություն

Ուսանողները պահանջում են ուսման վարձերի մասնակի փոխհատուցում

Այսօր՝ սեպտեմբերի 15-ին, Երևանի պետական համալսարանի գլխավոր մասնաշենքից մի խումբ ուսանողները քայլերթ են իրականացրել դեպի Կառավարության շենք:

Նրանք 5000-ից ավելի ստորագրություններով խնդրանք-պահանջ են պատրաստել, որով պահանջում են ուսման վարձերի մասնակի փոխհատուցում: Ուսանողները նշում են, թե համավարակով պայմանավորված, երբ կրթական գործընթացը շարունակվել է հեռավար տարբերակով, եղել է ոչ բարձր որակով, ինչի հետևանքով ուսանողները տուժել են: Այժմ ստիպված են վճարել գումար՝ դրա դիմաց համարժեք կրթություն չստանալով:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ