fbpx
Առողջապահություն

Ուղղաթիռով առաջին անգամ հիվանդին տեղափոխեցին բժշկական կենտրոն

Ինչպես տեղեկացնում են «Էրեբունի» բժշկական կենտրոնից՝ ՀՀ առողջապահության նախարարության արտագնա անհետաձգելի բժշկական օգնության «արագ արձագանքման» ծառայության շրջանակում հանրապետության հեռավոր մարզից ուղղաթիռով առաջին հիվանդն այսօր հասավ Երևան՝ «Էրեբունի» ԲԿ, այնուհետև շտապօգնության մեքենայով տեղափոխվեց «Սուրբ Աստվածամայր» ԲԿ: «Նախնական տեղեկություններով, հիվանդի՝ 13-ամյա երեխայի մոտ, վթարի հետևանքով արձանագրվել էին գլխուղեղային և այլ տիպի վնասվածներ: Հիվանդի վիճակը գնահատվել էր կայուն ծանր:

Զանգը ստանալուն պես «Էրեբունի» ԲԿ շտապօգնության ծառայության բրիգադն ուղղաթիռով մեկնեց երեխային բերելու: Տեղափոխումն իրականացվել է առանց խնդիրների: Զանգից 2 ժամ անց երեխան արդեն գտնվում էր «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում:

Սա Առողջապահության նախարարության նոր ծրագրով իրականացվող առաջին դեպքն էր, որով հնարավոր եղավ մի քանի անգամ կրճատել ժամանակը, արագ և մասնագիտական բուժօգնություն ցուցաբերել հիվանդին:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ