Երեկ՝ օգոստոսի 11-ին, ժամը 18։10-ից 21։30-ն ընկած հատվածում ահազանգեր են ստացվել, որ ուժեղ քամու հետևանքով Երևանի տարբեր վարչական շրջաններում վնասվել են տանիքների թիթեղներ, ծառեր, գովազդային վահանակներ և անձրևատար խողովակներ։
Այս մասին տեղեկանում է ԱԻՆ-ը։
Նշվում է, որ Դեպքի վայր են մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատներից մարտական հաշվարկներ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։
Ըստ աղբյուրի՝ փրկարարներն իրականացրել են ամրացման, ապամոնտաժման աշխատանքներ, ճանապարհների երթևեկելի հատվածներից հեռացրել են ծառերի ճյուղեր և իրականացրել հերթապահություն։