fbpx
Կառավարություն

Ուզում եմ մի գաղտնիք բացել Ռուսաստանի նախագահի ու իմ միջև տեղի ունեցած առաջին հանդիպման մասին. Փաշինյան

«Մենք երբեք չենք թաքցրել այն խնդիրները, որոնք ունենք, խոսքը վերաբերում է նաև նույն ՀԱՊԿ-ի հետ կապված»:

Այս մասին Հանրային ՀԸ «Հարցազրույց» հաղորդման եթերում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ՌԴ-ի հետ հարաբերություններին:

«2021 թվականի Սոթք-Խոզնավար իրադարձությունների ժամանակ, այո, մենք շատ կոնկրետ խնդիրներ ենք բարձրացրել ու շարունակում ենք բարձրացնել»,- հավելեց նա:

Վարչապետն ասաց, որ ուզում է մի գաղտնիք բացել Ռուսաստանի նախագահի ու իր միջև տեղի ունեցած առաջին հանդիպման մասին։

«Դա 2018 թվականին էր Սոչիում, մայիսին, եթե չեմ սխալվում։ Նա ինձ ասաց, որ ինքը գիտի, թե շատ են խոսակցությունները, որ Ռուսաստանը միջամտում է տարբեր երկրների գործերին, սուվերենությունը անընդհատ նսեմացնում է և այլն։ Նա այդ օրը հաստատել է, որ անվերապահ հարգանք ունի Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, անկախության, որոշումներ կայացնելու ազատությունների նկատմամբ։ Մենք մեր հարաբերությունները հիմա կառուցում ենք հենց այդ պայմանավորվածությունների հիման վրա»,- նշեց Կառավարության ղեկավարը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ