Հասարակություն

Ուզում եմ գնամ դպրոց. Արսեն Թորոսյանը երեխաների հետ լայվ է մտել

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր՝ մայիսի 29-ին, իր 2 երեխաների՝ Նարեի և Գևորգի հետ, ֆեյսբուքյան ուղիղ եթերում կորոնավիրուսից պաշտպանվելու մասին է խոսել։ Նախարարի երեխաները ուղիղ եթերում դիմել են ինչպես փոքրերին այնպես էլ մեծերին, որպեսզի դիմակ կրեն, ձեռքերը հաճախակի ախտահանիչ միջոցներով մաքրեն, և պահպանեն սոցիալական հեռավորություն։

Նախարարի խոսքով, եթե չպահպանեն այս կանոնները, սեպտեմբերի 1-ին, դպրոց չեն կարողանա գնալ․ «Երեխաներն արդեն խելագարվում են տանը, առանց դպրոցի, ծնողներն էլ իրենց հերթին են խելագարվում տանը, երեխաների հետ, ու որպեսզի մենք կարողանանք սեպտեմբերին գնալ դպրոց, որը բոլորը կարոտել են, պետք է բոլոր 3 կանոնները պահենք»,-ասաց նախարարը։

Նրա դուստրն էլ անկեղծացել է, որ մինչև արտակարգ դրությունը չէր ուզում դպրոց գնալ․ «Մինչև կարանտինը զզվում էի դպրոցից, չէի ուզում գնալ, բայց հիմա շատ եմ կարոտել և ուզում եմ վերջապես գնամ»:

Նախարարի որդին ևս դպրոց գնալու ցանկություն է հայտնել․ «Զզվել եմ Zoom-ով դաս անելուց, ուզում եմ գնամ դպրոց»:

https://www.facebook.com/ATorosyanOfficial/videos/3104155949678692/

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ