fbpx
Կառավարություն

Վաչե Տերտերյանն ընդունել է Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի ներկայացուցչին

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանն այսօր հանդիպել է Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի (ԿԽՄԿ) պաշտպանության գործառույթների համակարգող Ինսկե Վանդորմաելին։

Փոխնախարարը գոհունակություն է հայտնել հումանիտար ոլորտում Կոմիտեի կողմից Հայաստանին ցուցաբերած անգնահատելի աջակցության համար՝ ընդգծելով սահմանամերձ բնակավայրերում քաղաքացիական անվտանգության բաղադրիչի բարձրացման և այլընտրանքային տնտեսական ակտիվության խթանմանն ուղղված ծրագրերը։

Վաչե Տերտերյանը կարևոր է համարել նաև թիրախային բնագավառում ԿԽՄԿ-ի փորձառության ու գիտելիքների ինստիտուցիոնալացումը Հայաստանի օրենսդրական և նորմատիվային դաշտում՝ ընդհուպ կոմիտեի հետ համատեղ իրականացվող քաղաքացիական պաշտպանության համայնքահեն միջոցառումների թղթակցումը ՏԻՄ-երի զարգացման ծրագրերի հետ։

Այս մասին տեղեկացնում են ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պաշտոնական կայքից:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ