Լոնդոնի 3 օդանավակայաններում 15 հազար ուղևոր է մնացել, քանի որ ծրագրի խափանման պատճառով չեղարկվել կամ հետաձգվել են հարյուրավոր չվերթներ: Օդանավակայաններում երկար հերթեր են գոյացել, շատերը ստիպված են եղել հետաձգել ծրագրված ուղևորությունները:
Օդանավակայանը միայն ժամեր անց է կարողացել լուծել խնդիրները և վերսկսել աշխատանքը:
Բրիտանական ավիաուղիները ներողություն է խնդրել ուղևորներին պատճառած անհարմարությունների համար:
Ընկերության նկատմամբ անցյալ ամիս 230 մլն դոլարի տուգանք է սահմանվել հաճախորդների տվյալների հետ կապված խախտումների համար, իսկ օրեր առաջ 170 չվերթ չեղարկվել էր աշխատակիցների գործադուլի պատճառով: