fbpx
Քաղաքականություն

Վաչե Տերտերյանն ընդունել է Իտալիայի դեսպանին

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վինչենցո դել Մոնակոյին։

Փոխնախարար Տերտերյանը ողջունել է դեսպանին և շնորհակալություն հայտնել նրան հայ-իտալական միջպետական կապերի ամրապնդման ու երկու երկրների միջև փոխգործակցության խորացման գործում ունեցած ներդրման համար։

Իր հերթին դեսպան Վինչենցո դել Մոնակոն շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նկատել, որ իտալական կողմը շահագրգռված է Հայաստանի հետ եղած գործնական կապերի խորացման հարցում, ինչի ապացույցն է առաջիկայում անցկացվելիք հայ-իտալական գործարար համաժողովը։

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են հունիսի 10-ին Երևանում և հունիսի 11-ին Գյումրիում կայանալիք հայ-իտալական գործարար համաժողովի նախապատրաստական աշխատանքներն ու միջոցառումների ծրագրի թեմատիկ տարբերակները։ Համաժողովին կմասնակցեն իտալական 14 կազմակերպություններ, որոնք մասնագիտացված են թափոնների կառավարման, էներգետիկայի, ճանապարհաշինության, քաղաքաշինության, սմարտ քաղաքների տեխնոլոգիաների ոլորտում։

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՏԿԵՆ պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ