Հոկտեմբերի 17-ին Շիրակի մարզի Գյումրի քաղաքում համամասնական ընտրակարգով կանցկացվեն համայնքի ավագանու ընտրություններ։
Այս մասին տեղեկանում ենք Շիրակի մարզպետարանի Facebook-ի էջից։
Նշվում է, որ որոշումը ստորագրել է Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը։