Հնդկաստանում վագրը հոշոտել է 45-ամյա կնոջը, գրում է Times of India-ն` նշելով, որ մեկ ամսվա ընթացքում սա երկրորդ նման դեպքն է նույն գյուղում։ Սակայն նախորդ միջադեպի ժամանակ կինը ողջ է մնացել։
Դեպքը տեղի է ունեցել Բադկաբոլ գյուղում։ Մահացած կնոջ ինքնությունը պարզվել է որպես Գուդդի Բայ:
Տեղի բնակիչների խոսքով՝ կինն իր ընկերների հետ վառելափայտ է հավաքել անտառի հարևանությամբ գտնվող իր հողամասից։ Հանկարծ մի վագր դուրս է եկել անտառից և հարձակվել նրա վրա։ Գիշատիչը դիմել է փախուստի՝ թողնելով պատառոտված մարմինը։