«Հելսինկյան ասոցիացիայի» իրավապաշտպան Վահագն Խաչատրյանը Facebook-ի իր էջում գրել է.
«Վազգեն Մանուկյանը 96-ին փորձեց հեղաշրջում իրականացնել, ձախողվեց և հիմա էլ նույն մարտավարությունն է անում նախկին ռեժիմի մերժվածներով և աբիժնիկներով: Վստահ եմ՝ ձախողման է ենթարկվելու, ինչպես 96-ին:
Էս մարդու երազանքը մեկն է եղել՝ ամեն գնով լինել նախագահ և իր ամբիցիան թույլ չի տվել ճիշտ մարտավարություն կազմելուն:
Վազգեն, դու այդպես էլ քաղաքական գործիչ չդարձար. դու ընդամենը խառնակիչ, նենգ, պաշտոնամոլ անձնավորություն ես և քո նորաստեղծ խմբակում էլ հավաքել ես քո նմաններին: Ժողովուրդը ձեր տեսակից նողկում է, և «միակ տղամարդը» սխալվել է, որ հույսը ձեր խմբակի վրա է դրել: Եվ ցավալի է, որ սրա նմանից վարչապետը ներողություն խնդրեց»:
https://www.facebook.com/permalink.php?story_fbid=2596062703796195&id=100001774723771