Հայ դպրոցականները վերջերս մեդալներ են նվաճել IEO տնտեսագիտության միջազգային օլիմպիադայում, որին այս տարի Հայաստանն առաջին անգամ էր մասնակցում։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:
«Այսօր տպավորիչ հանդիպում եմ ունեցել 4 մեդալ նվաճած դպրոցականների հետ, որոնց գիտելիքն ու կատարած թիմային աշխատանքը կարող են ծառայել Հայաստանի տնտեսության առաջընթացին։
Կարևոր եմ համարում նման միջազգային օլիմպիադաներին Հայաստանի մասնակցությունը և տնտեսագիտությունը՝ որպես առարկա, ավագ դպրոցների ուսումնական ծրագրերում ներառելը։
Այս տարի օլիմպիադային մասնակցել է 46 երկիր, և Հայաստանը նվաճել է 2 արծաթե և 2 բրոնզե մեդալ՝ գրավելով թիմային 12-րդ տեղը:
- Հատուկ նշանակության ստորաբաժանումների զորավարժությունները շարունակվում են
- Հաշմանդամություն ձեռք բերած ևս 47 հերոս կամ զինծառայողի ընտանիք հատուցում է ստացել
Դպրոցականներին նվիրել եմ վարքագծային տնտեսագիտության ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիր Դանիել Կահնեմանի «Մտածիր դանդաղ, որոշիր արագ» գիրքը, որի հայերեն թարգմանությունը դեռ չունենք»,- գրել է Քերոբյանը։